Մատչելիության հղումներ

Բախումներ մեքսիկական բանտում․ կա 17 զոհ


Մեքսիկայի հյուսիսային Դուրանգո նահանգի անվտանգության ծառայությունները տեղեկացրել են, որ երեքշաբթի օրը Գոմեզ Պալացիո քաղաքի բանտում կալանավորների եւ բանտապահների միջեւ բախում է եղել։ Զոհվել է 11 բանտարկյալ եւ 6 բանտապահ։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ բանտարկյալների մոտ հրազեն է եղել։ Նրանք փորձել են դիմել փախուստի, սակայն վրա են հասել բանտապահները եւ փոխհրաձգություն է սկսվել։

Բանտում կարգը վերահաստատվել է այն բանից հետո, երբ իրավապահներին օգնության են հասել զինված ուժերը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG