Մատչելիության հղումներ

Ահմադինեժադը չեղյալ է հայտարարել այցը Թուրքիա


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադ, արխիվ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադ, արխիվ
Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չեղյալ է հայտարարել նախապես ծրագրված այցը Թուրքիա։

Հղում անելով դիվանագիտական աղբյուրներին՝ «Անադոլուն» հաղորդում է, որ Ահմադինեժադը չի կարողացել այցելել Թուրքիա իր աշխատանքային օրակարգի հետ կապված խնդիրների պատճառով։

Իրանի նախագահը Թուրքիա էր հրավիրվել վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից։

Վերջին շրջանում Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները սրվել են։ Թուրքիան կոչ է անում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարական տալ, մինչդեռ Իրանը շարունակում է աջակցել Սիրիայի իշխանություններին։

Իրանը նաեւ ընդդիմանում է թուրք-սիրիական սահմանին ՆԱՏՕ-ի «Պատրիոտ» հրթիռների տեղակայմանը։

Միեւնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է կախվածության մեջ մնալ Իրանից ներկրվող էներգակիրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG