Հայաստանի հանրապետական կուսակցության 14-րդ համագումարի պատվիրակներին իր ուղերձով է դիմել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Մեդվեդեւի ուղերձը այսօր համագումարի ընթացքում ընթերցեց «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչ, բեւեռախույզ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Արթուր Չիլինգարովը:
Մեդվեդեւը ընդծել է, իշխող կուսակցության համագումարը կարեւոր հասարակաքաղաքական իրադարձություն է, որի որոշումները ուղղակի ազդեցություն կունենան երկրի ապագայի, հետեւաբար նաեւ ռազմավարական գործընկերության բնույթ կրող հայ-ռուսական հարաբերությունների վրա:
«Այդ համագործակցության մեջ նշանակալի ներդրում ունի «Եդինայա Ռոսիա»-ի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության արգասաբեր համագործակցությունը, այն կուսակցությունների, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել են իրենց քաղաքացիների մեծամասնության աջակցությունը», - ընդգծել է Ռուսաստանի վարչապետը:
«Վստահ եմ, որ միջկուսակցական բովանդակային երկխոսությունը ապագայում եւս կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ամրապնդմանը:
Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք, խաղաղություն եւ բարգավաճում», - եզրափակել է Ռուսաստանի վարչապետը:
ՀՀԿ համագումարի մասնակիցներին ուղերձ է հղել նաեւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեն: Ուղերձը ընթերցել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Եվրասիական վարչության պետի տեղակալ Ցյան Նայչենը: