Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին առաջիկա օրերին կայցելի Ադրբեջան:

Իվանիշվիլիի` Ադրբեջան կատարելիք այցի մասին հաղորդել է վարչապետի մամուլի գրասենյակը: Այցելության օրը չի նշվում, այն տեղի կունենա մինչեւ դեկտեմբերի վերջը:

Իվանիշվիլիի այցելության մասին հայտարարվեց հինգշաբթի օրը` Վրաստանի վարչապետի եւ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ազեր Հուսեյինի հանդիպումից հետո: Այս հանդիպմանը դեսպանը Իվանիշվիլիին է փոխանցել Ադրբեջանի վարչապետի պաշտոնական հրավերը:

Վրաստանի վարչապետի գրասենյակը հաղորդում է, որ այցելության ընթացքում Իվանիշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ իր գործընկերոջ` Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեին:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG