ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցամբ` Փլագ էնդ Փլեյ կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը: Վենչուրային հիմնադրամը ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն կընձեռի ապահովել ֆինանսական ներդրումների հասանելիություն:
Նախօրեին վարչապետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող Այ-Բի-Էմ (IBM) ընկերության կենտրոնակայան, որտեղ ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:
Աշխատանքային խումբը մինչեւ 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարության եւ Այ-Բի-Էմ ընկերության միջեւ կկնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին: