Կրթության եւ գիտության նախարար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե չեն պատրաստվում փոխել Հայոց պատմության բուհական դասագրքում տեղ գտած 2008 թվականի մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների մասին «ոչ մի նախադասություն»:
«Իհարկե, չենք պատրաստվում որեւէ բան անել: Կարծում եմ, որ առաջինը` որեւէ մեկին իրավունք չի վերապահված փորձելու սահմանափակել այլոց ազատությունները, հատկապես` ակադեմիական ազատությունները: Կա գիտնականների խումբը, որը ունի ինչ-որ մի կարծիք, այդ կարծիքը շարադրելու իրավունք իրենց հեղինակած դասագրքում: Հայաստանի անկախության տարիներին առաջին անգամ է ստեղծվել Հայոց պատմության դասագիրք, եւ ստվերել այդ հսկայական աշխատանքը քաղաքական եւ իրականում մեզ բոլորիս համար ցավոտ նորագույն պատմության էջերից մեկի տարաբնույթ մեկնաբանություններով մենք թույլ չենք տա», - ասաց Աշոտյանը:
Դասագիրքը, որը ներկայացնում է հայոց պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, անդրադառնում է նաեւ 2008-ի մարտի 1-ին նախորդող եւ հաջորդող օրերի իրադարձություններին: Դասագրքի հեղինակ, Երեւանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, անդրադառնալով այդ իրադարձություններին, դասագրքում նշել է, որ ետընտրական բախումների ընթացքում երկուստեք հրազեն է օգտագործվել, ինչն էլ դարձել է տասը հոգու սպանության պատճառ: Այնինչ նման փաստ բուն քրեական գործում չկա: Սա զայրացրել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին, ովքեր հերքում են պահանջում եւ խոստանում են դատի տալ դասագրքի հեղինակներին:
Մինչ դասագիրքը կհասներ ուսանողներին, այն հաստատվել է կրթության եւ գիտության նախարարության կողմից: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հաստատելով այդ դասագիրքը, կիսո՞ւմ է այն տեսակետը, որ երկուստեք կիրառվել է հրազեն, կրթության եւ գիտության նախարարը պատասխանեց. - «Ես չեմ հաստատել, որ այդ դասագրքում գրված յուրաքանչյուր նախադասություն կամ բառ ճիշտ է: Կրթության եւ գիտության նախարարը, անկախ իր անձից, չի կարող հայոց պատմության կամ ֆիզիկայի կամ կենսաբանության լիարժեք մասնագետ եւ փորձագետ լինել: Կա համապատասխան մասնագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություն, որ այդ գիրքը համապատասխանում է բուհական դասագիրք լինելու չափանիշներին, եւ իմ հրամանով այդ եզրակացության հիման վրա գիրքը հաստատվել է: Ի դեպ, եզրակացությունը տրվել էր դեռեւս 2011 թվականին»:
Նախարարը կարծում է, որ գիտնականներն այս դեպքում ազատ են իրենց կարծիքը արտահայտել` հիմնվելով իրենց ունեցած տպավորությունների եւ փաստական նյութերի վրա: Աշոտյանն ասում է` որեւէ մեկը չի կարող ամբողջությամբ պատասխանել, թե ինչ է եղել այդ ժամանակ, եւ գիտնականներն էլ չեն հավակնել «վերջին ատյանի» ճշմարտություն գրել:
«Ցավում եմ, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակը եւ այդ իրադարձությունների ողջ դառնությունը նորից վերածում են քաղաքական պլատֆորմի, քանի որ այդ ուժերը կարծես թե ուրիշ որեւէ քաղաքական պրոդուկտ այս տարիներին չունեցան, եթե, իհարկե, այդ ողբերգական իրադարձությունները կարելի է քաղաքական պրոդուկտ համարել», - ասաց Աշոտյանը:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի ծնողները կարծում են, որ նախարարն իր այս գնահատականներով վիրավորում է իրենց ու զոհերի հիշատակը: Գոռի հայրը` Սարգիս Քլոյանը, ինչպես նաեւ մնացած զոհերի հարազատները պնդում են, որ դասագրքի հեղինակները քաղաքականացնելով Մարտի 1-ը` պետք է պատասխան տան ոչ միայն դատարանում, այլեւ այս գործը քննող Հատուկ քննչական ծառայությունում պետք է որպես վկա հանդես գան:
«Պարոն Աշոտյան, դեկանին կա’մ գործից ազատիր, կա’մ խիստ նկատողություն տուր, եւ գրքերը հետ կանչիր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:
Ինչպես Սարգիս Քլոյանն, այնպես էլ նրա կինը` Ազատուհի Քլոյանը հակասություններ են տեսնում Աշոտյանի խոսքերում:
«Պարոն նախարար, դու նախ ասում ես, որ գիրքը տպվել է` հիմքեր ունենալով: Եվ մեկ այլ տեսանկյունից հերքում է [Աշոտյանը], թե դա կարող է չհամապատասխանել իրականությանը, գիտնականի կարծիքն է: Արդեն ինքն իրեն հակասում է», -վրդովված ասաց Ազատուհի Քլոյանը:
Հայոց պատմության դասագիրքը գործածության մեջ է մինչեւ 2013 թվականի ավարտը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցի վերջում Արմեն Աշոտյանն առաջարկեց նրանց, ովքեր Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ այլ կարծիքներ ու փաստեր ունեն, դրանք զետեղել մեկ այլ դասագրքում, որը, փորձագիտական դրական եզրակացության արժանանալու պարագայում, կհաստատվի նախարարության կողմից: