Քաղաքին տոնական տեսք տալու համար Երեւանի քաղաքային բյուջեից 20 միլիոն դրամ է նախատեսված։ Այս մասին այսօր տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Ի դեպ՝ նույնքան գումար է ծախսվել նաեւ անցած տարի:
Սակայն այս գումարը չի բավարարի քաղաքի ամբողջական ձեւավորման համար, համենայնդեպս այնպիսի ձեւավորման, ինչպիսին նախատեսել է քաղաքապետարանը եւ այստեղ օգնության կհասնեն քաղաքապետարանի գործընկերները:
«Մասնավոր կազմակերպությունների մասին է խոսքը․ նրանք տարբեր բարեգործական ծրագրեր ունենում են, բայց այս անգամ ուղղել են իրենց գումարները նաեւ քաղաքի արտաքին ձեւավորմանը», - պարզաբանում է Բաղդասարյանը։ - «Բոլոր այն էլեմենտները, որոնք այս տարի օգտագործվելու են, պահպանվելու են, եւ նպատակահարմարության դեպքում օգտագործվելու են նաեւ հաջորդ տարիների ձեւավորման հետ կապված»։
Ընտրվել է նաեւ այս տարվա խորհրդանիշը, որը հայկական մանրանկարչության մեջ առկա՝ փողը վեր բարձրացրած հրեշտակն է։ Այն, իհարկե, որոշակի փոփոխությունների է ենթարկվել Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու կողմից:
Քաղաքի տարբեր վայրերում կլինի եռաչափ տոնական պրոեկցիա, կօգտագործվեն ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքեր` ծառեր, խաղալիքներ եւ այլ շքեղ պարագաներ:
«Այս աշխատանքները չեն կատարվում ճաշակով․ կատարվում են մասնագիտական մոտեցմամբ, որպեսզի դա համահունչ լինի եւ որպեսզի դա դուր գա բոլորին», - ասում է Գագա Ամատունին։
Քաղաքապետարանի ջանքերը, սակայն, միանշանակորեն չեն ընդունվում։
«Երեւանը վերածել են մանկապարտեզի», - այսպիսի կարծիք հայտնեց Սիդնեյի պետական պատկերասրահի համադրող, արվեստաբան Վիգեն Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։ - «Երբ դու զարդարում ես ամբողջ քաղաքը եղնիկներով, պեգասներով, թիթեռնիկներով եւ հսկայական գումարներ ես դրա վրա ծախսում, ինձ թվում է Լուիս Քերոլի հեքիաթներում ասես գտնվեն։ Ինձ համար, ճիշտն ասած, մի քիչ սարսափելի է»։
Ըստ արվեստաբանի, քաղաքում ընդգված հակադրություն կա․ մի կողմից կեղտը, մյուս կողմից՝ եղնիկները:
Քաղաքապետարանից հայտնում են, որ տոնական Երեւանը ամբողջական տեսք կստանա դեկտեմբերի 20-ին, երբ վառվեն քաղաքի գլխավոր տոնածառի ամբողջովին նոր լույսերը: Եղեւնին ունենալու 32 մետր բարձրություն, սաղարթը ստացվելու է սանիտարական էտման արդյունքում հավաքված 6000 ճյուղերից։
Ու ինչպես ասում է գլխավոր դիզայները՝ միայն այդ ժամանակ կարելի կլինի ասել՝ վերածվել է արդյոք Երեւանը հեքիաթի, թե ոչ: