Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ


Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցել է «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին:

Համաժողովի ընթացքում ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով` իր խոսքում ժողովրդավարության հետագա զարգացման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում կարեւորելով խորհրդարանների դերը:

Ինչպես փոխանցում է ԱԺ-ի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, համաժողովի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ սերտ համագործակցությունը եւ կարեւորել է ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ անդամ երկրներում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ի կողմից անաչառ դիտորդական առաքելության իրականացումը եւ անհրաժեշտ է համարել համագործակցության շարունակականությունը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների հետ:

«ԵԱՀԿ ԽՎ նախագահը նույնպես բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ եւ Հայաստանի Ազգային ժողովի փոխգործակցության մակարդակը եւ կարեւորեց համագործակցության հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Կողմերը ընդգծեցին, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասված է ԱԺ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG