Մատչելիության հղումներ

Եգիպտոսում այսօր հանրահավաքներ կանցկացվեն


Եգիպտոսի ընդդիմությունը եւ այդ երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները պատրաստվում են հանրահավաքներ անցկացնել այսօր շաբաթ օրը կայանալիք նոր սահմանադրական հանրաքվեին ընդառաջ:

Նախագահ Մուրսին զինված ուժերին քաղաքացիական անձանց ձերբակալելու լիազորություն է տվել:

Եգիպտոսի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ազգային փրկության ճակատը ցանկանում է, որ հանրաքվեն չեղյալ հայտարարվի: Նոր սահմանադրության նախագիծը, ըստ ընդդիմադիրների, ի զորու չէ երաշխավորել կանանց եւ փոքրամասնությունների հիմնարար ազատությունների եւ իրավունքների պաշտպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG