Մատչելիության հղումներ

Այս տարի բոտուլիզմից 4 մարդ է մահացել


Այս տարի 30 մարդ է թունավորվել տնային պայմաններում պատրաստված պահածոներից: Նրանցից 4-ը մահացել են: Վերջին դեպքերը արձանագրվել են Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում եւ Երեւան քաղաքում: Այսօր տուժածներից չորսը դեռ հիվանդանոցում են:

«Վերջին հինգ դեպքը կարմիր պղպեղից է, ունեցել ենք դեպքեր շուշանի պահածոյից, լոլիկի եւ վարունգի մարինադից, ունեցել ենք մահվան դեպք լեչոյից», - ասում է առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:

Ըստ Բաբայանի` 5-10 տարի առաջ բոտուլիզմի դեպքերն ավելի շատ էին: Նրա համոզմամբ` դեպքերը նվազեն են մշտապես տարվող քարոզչության արդյունքում:

Մասնագետները խորհուրդ են տալիս տանը միայն մուրաբաներ պատրաստել, քանի որ դրանցում շաքարի տոկոսը բարձր է, եւ բոտուլիզմը այդ միջավայրում չի զարգանում: Իսկ մնացած տնային պահածոները օգտագործելուց առաջ հարկավոր է մոտ 25 րոպե եռացնել այլ կաթսայի մեջ:

Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG