Մատչելիության հղումներ

Ստյոպա Սաֆարյանը երեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան


Երեքշաբթի օրը` դեկտեմբերի 11-ին, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան:

Դիմումը, Սաֆարյանի բնութագրամամբ, վերաբերում է ընտրությունների ընթացքում զանգվածային եւ համակարգային խախտումներին, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

Թիվ մեկ ընտրատարածքում լրացուցիչ ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 2-ին: Այնտեղ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, առավելության հասավ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Ռոբերտ Սարգսյանը:

Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG