Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կայցելի Հայաստան


Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությունների շրջանակում դեկտեմբերի 13-15-ը Հայաստանում կլինի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան, ով Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության կառնի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը:

Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով գրասենյակը առաջնորդում է ժողովրդավարության խթանմանը, մարդու իրավունքների ու միջազգային կրոնական ազատության պաշտպանությանն ու աշխարհով մեկ աշխատանքային իրավունքների կատարելագործմանն ուղղված ԱՄՆ ջանքերը:

Պետքարտուղարի փոխտեղակալ Մելիան ԱՄՆ արտքին գերատեսչության այն պաշտոնյան է, ով պատասխանատու է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG