Մատչելիության հղումներ

«Վանաձոր» ՔԿՀ-ից խմբակային փախուստի փորձ է կանխվել


Երեկ ժամը 20:30-ի սահմաններում Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում կանխվել է խմբակային փախուստի փորձ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող երեք դատապարտյալ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրել են խցի վանդակաճաղի մի հատվածը եւ այն քողարկել մաստակով:

Խցի զննությամբ սեղանի ոտքի եւ վերին հատվածի արանքից, ինչպես եւ` դատապարտյալներից մեկի կոշիկի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է մետաղասղոցի երկու կոտրված թիթեղ:

Կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG