Մատչելիության հղումներ

Հունգարիան Ադրբեջանից մեծ ակնկալիքներ ունի


Հունգարիան Ադրբեջանին համարում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար, հունգարա - ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Պետեր Սիյարտոն։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիյարտոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունգարական կողմը շահագրգռված է Nabucco գազատարի նախագծի իրականացմամբ եւ այդ խողովակաշարով ադրբեջանական գազի` Կենտրոնական Եվրոպա առաքմամբ։

Միաժամանակ, նա նշել է, որ էներգետիկ մեկ այլ` AGRI (Azerbaijan-Georgia-Romania Interconnector) նախագծի զարգացումը «այնքան արագ տեմպերով չի ընթանում, որքան ակնկալվում էր»։

AGRI ծրագրին, որով նախատեսվում է սեղմված գազը Ադրբեջանից Վրաստանի տարածքով տեղափոխել Ռումինիա, այս փուլում մասնակցում է չորս պետություն` Վրաստանը, Ռումինիան, Հունգարիան եւ Ադրբեջանը։ Այստեղ դեռեւս հստակեցված չէ նույնիսկ պահանջվող ներդրումների ծավալը։

«Տվյալ նախագծի իրականացման տեմպերի արագացումը կախված է անմիջականորեն մասնակից երկրներից», - ընդգծել է Պետեր Սիյարտոն։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են նաեւ, որ այսօր Բաքվում հունգարա - ադրբեջանական գործարար հանդիպում է անցկացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG