Մատչելիության հղումներ

Ալասանիան կայցելի Հայաստան


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական նամակ է հղել Իրակլի Ալասանիային Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար նշանակվելու կապակցությամբ եւ նրան հրավիրել այցելելու Հայաստան։

Նամակը եւ հրավերը երեկ կայացած հանդիպման ժամանակ Ալասանիային է փոխանցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հրավերը ընդունվել է վրաց փոխվարչապետի կողմից։

Հանդիպման ժամանակ դեսպան Մանուկյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու եւս կպահպանեն ձեւավորված բարձր մակարդակը:

Ալասանիան ասել է, որ պաշտպանության բնագավառում հայ - վրացական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է, եւ պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ:

Զրուցակիցները նշել են երկու պետությունների միջեւ համագործակցությունն առավել ընդլայնելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG