Մատչելիության հղումներ

Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը` դեկտեմբերի 11-ին


Երեկ կայացել է անվանի երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` քննարկվել են երգչուհու աճյունը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու եւ հուղարկավորման հետ կապված կազմակերպչական հարցեր:

Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների նախնական տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 6-ին օրը Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն: Դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան: Երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:

Մշակույթի նախարարությունը խոստանում է լրացուցիչ մանրամասներ հաղորդել ավելի ուշ` ԱՄՆ-ից ճշգրտված տեղեկությունների հիման վրա:

Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին` կյանքի 55-րդ տարում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG