Մատչելիության հղումներ

Սլովենիան նոր նախագահ ընտրեց


Սլովենիայի նոր նախագահ է դարձել ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատների առաջնորդ, նախկին վարչապետ Բորուտ Պախորը:

Երեկ կայացած ընտրությունների երկրորդ փուլում Պախորը ստացել է ձայների 67 տոկոսը, իսկ նրա մրցակից, գործող նախագահ Դանիլո Տյուրկը ստացել է երկու անգամ պակաս ձայն` 32 տոկոս:

Քվեարկությունը, սակայն, անցել է շատ պասիվ` դրան մասնակցել է ընտրողների մեկ երրորդից էլ պակաս մասը: Սա, փորձագետների կարծիքով, վկայում է իշխանությունների նկատմամբ վստահության կորստի մասին, այն մասին, որ իշխանությունները չկարողացան երկիրը դուրս բերել խորը ճգնաժամից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG