Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին Բրազավիլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին եւ զոհված հայ օդաչուների հարազատներին: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Կոնգոյում Իլ-76 օդանավի աղետի հետեւանքով զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը` Հայաստանի քաղաքացիներ։ Վթարված ինքնաթիռի վնասած բնակելի տներում եւ այլ շինություններում զոհվել եւ վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG