Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ստանձնում է G20-ի նախագահությունը


Այսօրվանից ռոտացիոն կարգով մեկ տարի ժամկետով Ռուսաստանին է անցել աշխարհի քսան խոշորագույն տնտեսությունների խմբի` G20-ի նախագահությունը:

Նախագահությունը Ռուսաստանին է փոխանցում Մեքսիկան:

Ռուսաստանի նախագահության ընթացքում ամենախոշոր իրադարձությունը 2013 թվականի սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք G20-ի մեջ մտնող երկրիների ղեկավարների գագաթնաժողովն է:

Խմբի մեջ մտնում են Եվրամիությունը եւ 19 երկրներ` Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, Թուրքիան, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Հարավային Աֆրիկան, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Մեքսիկան, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան եւ Ֆրանսիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG