Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի սենատը հաստատեց Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցները


Միացյալ Նահանգների սենատը միաձայն հաստատել է Իրանի էներգետիկ, ծովային փոխադրումների եւ նավաշինարարական ոլորտների նկատմամբ նոր պատժամիջոցները:

ԱՄՆ-ը մի շարք պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ` նպատակ ունենալով այդ երկրին ստիպել, որ հրաժարվի միջուկային զարգացման ծրագրից: Միացյալ Նահանգների եւ Եվրամիության պատժամիջոցների հետեւանքով այս տարի զգալիորեն նվազել է երկրից նավթի արտահանումը, ինչը հանգեցրել է իրանական արժույթի անկմանը:

Սենատի հաստատ որոշումը ենթակա է Ներկայացուցիչների պալատի հաստատմանը, ինչից հետո այն պետք է ստորագրի նախագահ Բարաք Օբաման:

Իրանը, մինչդեռ, շարունակաբար պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG