Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի պատվիրակությունը կմասնակցի Գերմանիայի ՔԴԿ-ի 25-րդ համագումարին:


Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հրավերով դեկտեմբերի 3-ից 5-ը Հանովեր քաղաքում կմասնակցի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության 25-րդ համագումարին:

Համագումարում հանդես կգա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:

Այցի ընթացքում պատվիրակությունը, որի կազմում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը, հանդիպումներ կունենա ՔԴԿ-ի ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG