Մատչելիության հղումներ

Պաղեստինը` ՄԱԿ-ում դիտորդ պետություն


Պաղեստինցիները բարձրացրել են նախագահ Մահմուդ Աբասի լուսանկարով պաստառներ` այդպիսով արտահայտելով իրենց աջակցությունը ՄԱԿ-ում նրա գործադրած ջանքերին, Գազա, 29-ը նոյեմբերի, 2012թ.
Պաղեստինցիները բարձրացրել են նախագահ Մահմուդ Աբասի լուսանկարով պաստառներ` այդպիսով արտահայտելով իրենց աջակցությունը ՄԱԿ-ում նրա գործադրած ջանքերին, Գազա, 29-ը նոյեմբերի, 2012թ.

Պաղեստինի կարգավիճակի բարձրացմանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի անդամ 138 պետություն, այդ թվում` Հայաստանը։

Անցած գիշեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած որոշմամբ Պաղեստինը ճանաչվում է որպես կազմակերպությունում դիտորդ պետություն։

Այսպիսով, Պաղեստինի ինքնավարության կարգավիճակը բարձրացավ, ինչին կողմ քվեարկեց 138 պետություն, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Բելգիան, Բրազիլիան։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանը եւս կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելուն։

Դեմ քվեարկողների շարքում է Միացյալ Նահանգները։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը Գլխավոր ասամբլեայի այս որոշումը որակել է անարդյունավետ եւ վտանգավոր Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG