Մատչելիության հղումներ

ԵՄ. Թշնամական հռետորաբանությունը` ղարաբաղյան կարգավորման խոչընդոտ


Թշնամական հռետորաբանությունը, վստահության եւ Ադրբեջանի ու Հայաստանի հակամարտող հասարակությունների միջեւ բավարար շփումների բացակայությունը խոչընդոտում են առաջընթացին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը։

«Եվրամիությունը չի համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված։ Սառեցված է միայն դրա լուծումը», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Լեֆորը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթում։

Նրա խոսքերով` Եվրամիությունը ձգտում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը։

«Ստատուս քվոյի երկարաձգումը, ինչպես եւ ռազմական գործողությունների վերսկսումը Եվրամիությունում անընդունելի են համարում, քանի որ ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցներ տարածաշրջանի բոլոր երկրների ձախողմանը», - հայտարարել է Ֆիլիպ Լեֆորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG