Մատչելիության հղումներ

Լեֆորը` Բաքվում. «Տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է»


«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծայրաստիճան կարեւոր հարց է Եվրամիության համար», - հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` երեկ Բաքվում հանդիպելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող կազմակերպության ղեկավարության հետ։

«Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ յուրաքանչյուր երկրի, այդ թվում` Ադրբեջանի, տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Լեֆորը։

Վստահեցնելով, որ Եվրամիությունը հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման կողմնակից է եւ կարեւորում է այդ ուղղությամբ բանակցությունների շարունակումը` եվրոպացի դիվանագետը նշել է. - «Անհրաժեշտ է կազմակերպել երկխոսություն համայնքների միջեւ, ինչը կծառայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի արագացմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG