Մատչելիության հղումներ

Էդ Ռոյսը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ


2013 թվականի հունվարից աշխատանքները սկսող ԱՄՆ-ի 113-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվել Կալիֆորնիան ներկայացնող հանրապետական կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Էդ Ռոյսը։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Պալատի հանրապետական մեծամասնության կայացրած համապատասխան որոշումը վերջնականապես հաստատվել է երեկ։

Հայ դատի գրասենյակը ողջունել է նշանակումը` ընդգծելով, որ Ռոյսը Ներկայացուցիչների պալատում հետեւողականորեն բարձրացրել է ամերիկահայությանը հուզող, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող կարեւորագույն խնդիրներ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիների եւ քրիստոնյա համայնքների ունեցվածքի վերադարձի հարցերը։

«Հայ դատի հանձնախումբը ակնկալում է աշխատել նրա հետ հաջորդ Կոնգրեսում` ամերիկահայությանը հուզող մեծ թվով հարցերի շուրջ», - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG