Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցեց Բուլղարիային


Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) նախագահությունը Ադրբեջանից անցավ Բուլղարիային։

Ինչպես տեղեկացնում է Day.az ինտերնետային պարբերականը, ՍԾՏՀ ԽՎ-ի` Բաքվում անցկացվող 40-րդ նստաշրջանում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ցեցկա Ցաչեւային է փոխանցել Վեհաժողովում նախագահության խորհրդանիշը։

Ասադովը հայտնել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ի հաջորդ` 41-րդ նստաշրջանը կանցկացվի 2013 թվականի մայիսի 21-23-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում։

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Մոլդովան եւ Ռումինիան։

Հայաստանը չի մասնակցում ՍԾՏՀ ԽՎ-ի Բաքվի նստաշրջանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG