Մատչելիության հղումներ

Ալիեւը վավերացրեց Թուրքիայի հետ գազային համաձայնագիրը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է Թուրքիային բնական գազի վաճառքի, Թուրքիայի տարածքով Ադրբեջանից եկող բնական գազի տարանցման եւ Թուրքիայի տարածքով բնական գազի տեղափոխման համար անկախ խողովակաշարի շինարարության մասին երկու երկրների կառավարությունների միջեւ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Այդ մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը։

Հիշյալ համաձայնագիրը երկու երկրների միջեւ ստորագրվել էր ավելի քան մեկ տարի տարի առաջ` 2011 թվականի հոկտեմբերի 25-ին Իզմիրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG