Մատչելիության հղումներ

Էշթոնը այցելում է Վրաստան


Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը այսօր այցելում է Վրաստան։

Թբիլիսիում Եվրամիության ներկայացուցչության փոխանցմամբ` Էշթոնը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ։

Եվրամիության արտգործնախարարը Թբիլիսիում կլինի մի քանի ժամով, ապա կմեկնի Կենտրոնական Ասիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG