Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը քարտեզի վրա հայտնվել է 1918-ին»


«Նման ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անսանձ այլասերմամբ եւ հարեւան երկրների հանդեպ ծիծաղաշարժ տարածքային նկրտումներով Ադրբեջանը կարող էր հնարավորություն ունենալ պահպանելու իր գոյությունը վաղ միջնադարում միայն: Սակայն Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել 1918 թվականին միայն», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` Reuters լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով «Ենի Ազերբայջան» կուսակցության 20-ամյակին նվիրված արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։

Անցած շաբաթավերջին կայացած հիշյալ միջոցառման ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, մասնավորապես, թե «Հայաստանը արտերկրից ղեկավարվող մի տարածք է` արհեստականորեն ձեւավորված ադրբեջանական հողերի վրա», եւ «հայկական լոբբին մեր հիմնական թշնամին է»:

«Բաքվում այդպես էլ չհասցրեցին հասկանալ, որ ժամանակակից պետության ուժը հիմնված է սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա եւ ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների եւ նրանց պատմական-մշակութային ժառանգության հանդեպ պաթոլոգիկ ատելության վրա», - Reuters-ին ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG