Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ նոյեմբերի 17-ին այդ երկրի Ասյուտ նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Եգիպտոսի հարավում անցած շաբաթ օրը դպրոցական ավտոբուսի` գնացքին բախվելու հետեւանքով զոհվել է 47 մարդ, այդ թվում` 44 երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG