Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին այսօր առավոտյան վերադարձել է հայրենիք։
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` նախկին նախարարը վերադարձել է արդարադատության առջեւ կանգնելու համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր իսկ քննելու է նրա քրեական գործը։
Նույն աղբյուրի վկայությամբ` վերադառնալուն պես Օքրուաշվիլին տեղափոխվել է Գլդանիի թիվ 8 բանտ։
«Նա գիտակցում է, որ չնայած այսօրվա գործընթացին` պետք է մնա կալանքի տակ։ Իրակլի Օքրուաշվիլին պատրաստ է պայքարել իր ճշմարտության համար բանտից, բողոքարկել ապօրինի դատավճիռը եւ ապացուցել իր անմեղությունը, ինչի հույսը ներշնչում են երկրում տեղի ունեցած փոփոխությունները», - հայտարարել է նախկին նախարարի գլխավորած ընդդիմադիր Վրացական կուսակցության մամուլի ծառայությունը։
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, իր հերթին, կարծիք է հայտնել, որ Օքրուաշվիլին վերադարձել է «իր անմեղությունը ապացուցելու եւ արդարություն գտնելու համար»։
Նախկին նախարարը 2008 թվականի մարտին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման` դրամաշորթության եւ պաշտոնեական լիազորությունները ի չարս գործադրելու մեղադրանքներով։ Մինչ այդ` 2007 թվականի հոկտեմբերին նա արդեն լքել էր Վրաստանը, ինչպես հաղորդվում էր` 6 միլիոն դոլար գրավի դիմաց։
Վերջին տարիներին Օքրուաշվիլին ապրում էր Ֆրանսիայում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել։