Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ:

Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումները: Առաջին նախագահը ներկայացրել է Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները:

Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG