Մատչելիության հղումներ

Սերոբ Բոզոյանը տեղափոխվել է հիվանդանոց


Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին իշխող ՀՀԿ-ի կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը այսօր տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Բոզոյանն ասաց, որ հետազոտություն անցնելուց հետո կենթարկվի վիրահատության:

Սերոբ Բոզոյանը, հիշեցնենք, միակն էր, ում նշված գործով մեղադրանք առաջադրվեց, եւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը անցած ամիս նրան դատապարտեց մեկ տարվա ազատազրկման:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG