«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննելու է Շորժա - Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները:
Պատահարը, որի հետեւանքով զոհվեց երեք եւ վիրավորվեց երկու մարդ, գրանցվել է նոյեմբերի 15-ին՝ կամրջի վերանորոգման ժամանակ:
«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանձնաժողովը ղեկավարում է ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը։ Ծառայողական քննության արդյունքներով կազմվելու է միջադեպի պատճառների մասին եզրակացություն, մշակվելու է այդ պատճառների վերացմանը, դժբախտ պատահարների բացառմանն ուղղված միջոցառումների ցանկ: Միջոցներ կձեռնարկվեն նաև անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ներկա պահին երկաթուղում ուժեղացված են անվտանգության կանոնները, անցնում է աշխատողների արտահերթ ուսուցումը, ասված է հաղորդագրությունում։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ընկերություն է եւ իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարումը: