Մատչելիության հղումներ

Վարդենիսի կամուրջը փլուզվել է վերանորոգման ժամանակ


Գեղարքունիքի մարզի Վարդենիսի երկաթգծի կայարանից 1 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող երկաթգծի կամուրջի փլուզումը, որի հետեւանքով երեք մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել, տեղի է ունեցել դրա վրա «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցների կողմից վերանորոգման աշխատանքներ կատարելիս:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր այլ մանրամասներ եւս փոխանցում է երեկվա պատահարի, մասնավորապես` տուժածների ինքնության վերաբերյալ։ Պատահարի հետեւանքով տեղում մահացել են Վարդենիսի բնակիչներ` 56-ամյա Գագիկ Ավետիսյանը եւ 56-ամյա Վարուժան Սարգսյանը, Սեւանի բնակիչ 57-ամյա Ներսիկ Մարտիրոսյանը, իսկ Վարդենիսի բնակիչներ` 44-ամյա Ռոբերտ Համբարձումյանը եւ 44-ամյա Արգամ Անտոնյանը տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղից Անտոնյանին տեղափոխել են Երեւանի առաջին կլինիկական հիվանդանոց:

Ըստ բժիշկների` Համբարձումյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Անտոնյանինը` կայուն ծանր:

Երկաթբետոնե կամրջի երկարությունը 44.4 մետր է, բարձրությունը` 3.8 մետր, կառուցման տարեթիվը՝ 1975 թվական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG