Մատչելիության հղումներ

Երկամսյա կալանք Թբիլիսիի փոխքաղաքապետի նկատմամբ


Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար, Թբիլիսիի ներկայիս փոխքաղաքապետ Շոթա Խիզանիշվիլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, եւ նա բանտում կանցկացնի երկու ամիս` մինչեւ դատավարության սկիզբը։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Խիզանիշվիլիին առաջադրվել է լիազորությունները չարաշահելու եւ ապօրինաբար մասնավոր տեղեկատվություն ստանալու մեղադրանք։

Ներքին գործերի նախկին փոխնախարարին սպառնում է երկուսից մինչեւ հինգ տարվա ազատազրկում։

Խիզանիշվիլին եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության տասնյակից ավելի նախկին եւ ներկայիս այլ պաշտոնյաներ ձերբակալվել են անցած շաբաթ` ապօրինի գաղտնալսումների գործով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG