Մատչելիության հղումներ

Ըստ Ալիեւի` «Հայաստանի մեկուսացումը արդյունքներ է տալիս»


Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, եւ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդունդը արդեն շատ մեծ է եւ օրըստօրե ընդլայնվում է։ Ադրբեջանը տարեցտարի հզորանում եւ ամրապնդվում է, մինչդեռ Հայաստանը ամեն տարի թուլանում եւ անկում է ապրում», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` վստահեցրել է Ալիեւը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ադրբեջանի համար մնում է արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն, Ալիեւը շարունակել է, թե «միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում»։

«Մենք բանակցություններ ենք վարում եւ միաժամանակ մեծացնում եւ մեծացնելու ենք մեր ռազմական հզորությունը», - հայտարարել է ադրբեջանական պետության ղեկավարը` հավելելով, թե մասնակցելով Հայաստանի հետ բանակցություններին` Ադրբեջանը պատրաստ է «բոլոր մյուս տարբերակներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG