Մատչելիության հղումներ

Շարմազանովը՝ Ալիեւին. Հիվանդ է մարդասպաններին հերոսացնողների ուղեղը


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ պատմությունն ու, առհասարակ, Արցախի խնդրի հետ կապված ամբողջ պրոցեսը ցույց է տվել, որ եթե ինչ-որ մեկի ուղեղը հիվանդ է, ապա դա հայկական կողմի հետ որեւէ կապ չունի: Ես դրա վառ ապացույցը Սաֆարովի գործն էր», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ արված այն հայտարարությանը, թե Ադրբեջանն արժանի պատասխան կտա «այն հիվանդ ուղեղներին», ովքեր ոտնձգություններ կիրականացնեն:

«Հիվանդ է այն մարդկանց ուղեղը, ովքեր հերոսացնում են մարդասպանին, ովքեր պատրաստ են վճարել մարդասպանի ութ տարվա աշխատավարձը: Հիվանդ են նրանք, ովքեր պետական մակարդակով իրականացնում են ֆաշիզմի եւ ռասիզիմի քաղաքականություն», - ասաց ԱԺ-ի փոխխոսնակը:

Ինչ վերաբերում է հակահարված տալուն, ապա Շարմազանովն ասել է, որ հակահարված միշտ տվել է հայկական կողմը եւ շատ հաջողված:

«Եթե նրանք կրկին փորձեն ռազմական ուժ գործադրել Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ, ապա հակահարվածը շատ ավելի ուժգին կլինի: Ավելի լավ է փոթորիկ չանեն մի բաժակ ջրում», - ամփոփել է Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG