Մատչելիության հղումներ

Կոլեգիայի ընդլայնված նիստ Ադրբեջանի ՊՆ-ում


Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կոլեգիայի ընդլայնված նիստ է կայացել։

Նիստին մասնակցել են նախարար Սաֆար Աբիեւը, փոխնախարարներ, վարչությունների, բաժինների եւ ծառայությունների պետեր, զորամասերի եւ զորամիավորումների հրամանատարներ եւ նրանց տեղակալներ, շտաբների պետեր, ռազմական կրթական հաստատությունների եւ ձեռնարկությունների ղեկավարներ։

Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության տեղեկատվությունը, Աբիեւը «հանդես է եկել 2012 թվականին մարտական պատրաստության արդյունքների եւ 2013 թվականի խնդիրների մասին զեկույցով, անձնակազմին ծանոթացրել է երկրի նախագահ եւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի հրահանգներին եւ հանձնարարականներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG