Մուրացկանների թիվն օր օրի Հայաստանում ավելանում է: Այդ մասին ուրբաթ օրը կայացած ասուլիսում տեղեկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը` ավելացնելով, որ Հաղթանակ գյուղում գտնվող անօթեւանների միակ կացարանում ընդամենը 60 տեղ կա:
«Ավելի շատ անօթեւաններ կան, սակայն շենքային պայմաններից ելնելով` մենք չենք կարողանում տեղավորել նման մարդկանց», - ասաց Կեսոյանը:
Համաձայն պաշտոնական վիճակագրության` ծեր մուրացիկների թիվը Հայաստանում ավելանում է, իսկ մուրացիկ երեխաների թիվը նվազել է: Ինչպես տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնապահպանության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը, եթե 2002-ին 111 անչափահաս մուրացիկ երեխա է եղել, 2011-ին երեխաների թիվը հասել է 15-ի: Ի դեպ, միայն 7 երեխա Լոռու մարզից է:
«Սրանք գրանցված թափառաշրջիկ մուրացիկներն են, ոստիկանության կողմից հաշվառված են», - շեշտեց Բաղդասարյանը:
Անօթեւանների կացարանում ապաստան գտած մարդկանց խնամելու համար ամեն տարի պետական բյուջեից 59 միլիոն դրամ է հատկացվում: Մեկ մարդու համար պետությունը օրական վճարում է 3070 դրամ, որից միայն 1340 դրամը` սնունդի համար: Սակայն այս կացարանում անօթեւանը կարող է ապրել ընդամենը 60 օր:
«Մենք փորձում ենք կապ հաստատել անօթեւանի հետ, եւ արդեն դեպքեր ունենք, որ նրանք վերադարձել են իրենց ընտանիքներ», - ասաց Կեսոյանը:
Սակայն քիչ չեն դեպքերը, երբ մարդն առհասարակ ոչինչ չունի` ոչ տուն, ոչ բարեկամ: Այս դեպքում, ինչպես տեղեկացրեց Կեսոյանը, երկարացվում է այդ մարդկանց` կացարանում ապրելու ժամկետը: Անօթեւանների 50 տոկոսը հիմնականում այս կարգավիճակում է: Փորձ է արվում նաեւ այս մարդկանց աշխատանքով ապահովել. այս տարվա ընթացքում 15 մարդ աշխատանք է գտել: Նրանցից երկուսը, որ բարձրագույն կրթություն ունեին, գրասենյակային աշխատանքի են անցել, մյուսները` շինարարության ոլորտում են աշխատում:
Մուրացիկը անօթեւանների կացարան կարող է տեղավորվել միայն իր կամքով: Այսօր փողոցում քիչ չեն տարեց մարդիկ, ովքեր սովից, ցրտից կուչ եկած փող են մուրում, սակայն, միշտ չէ, որ ուզում են գնալ կացարան:
«Կանգառում ապրող երկու հոգի ունենք, որ մերժում են, բացարձակ չեն գալիս, ասում են` իրենց կանգառում ավելի լավ ենք զգում», - ասաց Կեսոյանը:
Երեւանյան փողոցներում քիչ չեն նաեւ երեխայի հետ մուրացող մայրերը: Պետությունն այս կարգավիճակում հայտնվածների համար ոչինչ չի նախատեսել: Միայնակ երեխան տարվում է մանկատուն, միայնակ ծերն էլ անօթեւանների կացարան, իսկ մոր ու երեխայի համար նախատեսված վայր չկա:
Վերջերս «Ազատություն» ռադիոկայանը զրուցել էր նախկինում երկար ժամանակ մուրացկանությամբ զբաղված մի երիտասարդի հետ, ով ասել էր, թե մուրացկանությունը Հայաստանում բիզնեսի մի տեսակ է, եւ մարդիկ կացարաններ չեն ցանկանում տեղափոխվել այն պատճառով, որ փողոցում օրական 30-40 հազար դրամ են վաստակում:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պետական պաշտոնյաները ինչպե՞ս են վերահսկում այս «բիզնեսը», Կեսոյանը պատասխանեց. - «Խոսակցությունները տանում են դեպի բիզնես, բայց ես չեմ կարող պնդել, այդ ինֆորմացիան երեւի ավելի շուտ ոստիկանությունը կտա: Մենք էլ ենք անընդհատ տեսնում, որ նույն կանգառում նույն մարդիկ, նույն երեխաները… մեքենան խաչմերուկի վրա կանգնելուց ամեն օր մոտենում են, նույն երեխան է, դա մտածելու տեղիք է տալիս, որ երեւի իրենց հետեւում մարդ կա, բայց դա բիզնես է, թե ինչ, չեմ կարող ասել»: