Մատչելիության հղումներ

Չկանխամտածված սպանության մեղադրանք` BP-ի երկու մենեջերի


Նավթարդյունաբերող բրիտանական Britsih Petroleum (BP) ընկերության երկու մենեջերներ մեղադրվել են չկանխամտածված սպանության համար` կապված 2010 թվականի ապրիլին ընկերության նավթային պլատֆորմի վրա տեղի ունեցած պայթյունի հետ, ինչի հետեւանքով 11 մարդ զոհվեց։

Պատահարից հետո ավելի քան երեք ամիս պահանջվեց, որպեսզի դադարեցվի նավթի արտահոսքը դեպի Մեքսիկական ծովածոց։

Նավթարդյունահանող հսկան համաձայնել է ամերիկյան իշխանություններին վճարել 4.5 միլիարդ դոլար տույժ` շուրջ վեց տարվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG