Մատչելիության հղումներ

Իսրայելը պատրաստ է ընդլայնել ռազմական գործողությունները Գազայում


Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, թե իսրայելական բանակը պատրաստ է ընդլայնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում:

Նման հայտարարությամբ Նաթանյահուն հանդես է եկել իսրայելական զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության արդյունքում Գազայում «Համաս» շարժման ռազմական թեւի ղեկավար Ահմեդ Ջաբարիի սպանությունից ժամեր անց։

Իր հերթին, Եգիպտոսը հայտարարել է, որ Ջաբարիի սպանությունից հետո ետ է կանչում Իսրայելում իր դեսպանին:

Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ «Համաս»-ի զինյալների արձակած տասնյակ հրթիռների պայթյուններից երեք իսրայելցի է սպանվել։

Այսօր երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդ զարգացումների հարցով արտակարգ նիստ է գումարելու։ Խորհուրդը կողմերին զսպվածության կոչ է ուղղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG