Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը ընդունել է ամերիկացի դերծովակալին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության եւ ռազմավարական դիրեկտորատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին:

Մոնտգոմերիի Հայաստան այցի նպատակն էր 2012 թվականի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության միջեւ իրականացված համագործակցությունը ամփոփելը եւ հաջորդ տարվա համագործակցության հիմնական ուղղությունները նախանշելը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ Եվրոպական հրամանատարությունը Հայաստանին գնահատում է որպես պարտաճանաչ եւ վստահելի գործընկեր ինչպես երկկողմ ռազմական, այնպես էլ Կոսովոյում ԿՖՈՐ-ի (Կոսովոյի խաղաղապահ ուժերի) համագործակցության շրջանակներում եւ նպատակ ունի է՛լ ավելի խորացնել համագործակցությունը առաջիկա տարիներին` միեւնույն ժամանակ երկարացնելով Կոսովոյում ԱՄՆ-ի ուժերի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման ներգրավվածության ժամկետը:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար` նշելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ զարգացնել համագործակցությունը ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության հետ` նպատակ ունենալով ընդլայնել հայկական ստորաբաժանումների պատրաստումը միջազգային զորավարժանքների շրջանակներում:

Դերծովակալ Մոնգոմերին այցելել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG