Մատչելիության հղումներ

Հայաստանի ԳԱԱ-ն հաջորդ տարի կնշի իր 70-ամյակը


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության այսօրվա նիստում որոշում է ընդունվել հաջորդ տարի նշվող` Ակադեմիայի 70-ամյակի տոնակատարության միջոցառումների մասին:

Ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ` տոնական միջոցառումների շարքում կլինեն ժողովածուների հրատարակումներ, հատուկ բուկլետների թողարկումներ եւ հոբելյանական ցուցահանդեսի անցկացում:

Հայաստանի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1943 թվականի նոյեմբերի 10-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ-ի գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի հիման վրա: Ներկայումս Հայաստանի ԳԱԱ-ն միավորում է երեք տասնյակից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ եւ այլ կազմակերպություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG