Մատչելիության հղումներ

ՊՆ-ում քննարկվել են Զինված ուժերի կարգապահության հարցերը


Երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերի, նրանց տեղակալների, առանձին ստորաբաժանումների ղեկավարների եւ զորամասերի հրամանատարների մասնակցությամբ խորհրդակցություն` նվիրված Զինված ուժերի կարգապահության, գաղափարադաստիարակչական եւ թիկունքային ապահովման որոշակի հարցերի:

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած խորհրդակցության ընթացքում, նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկվել են բազմաթիվ հարցեր, վերհանվել են որոշակի թերություններ եւ ուղենշվել են հետագա ծրագրերը:

Սեյրան Օհանյանը հատուկ հանձնարարականներ է տվել Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG