Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Լատվիայի ԱԳ նախարարը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երեւան կժամանի Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը:

Նոյեմբերի 14-16-ը այցի ընթացքում Լատվիայի արտգործախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Տեղի կունենան Հայաստանի եւ Լատվիայի արտգործնախարարների
բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:

Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթ կունենա Հայաստանի արտգործնախարարության Դիվանագիտական դպրոցում:

Էդգարս Ռինկեւիչսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG