Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «կպաշտպանի իր ռազմավարական գործընկերների հետաքրքրությունները»


Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խմբակցությունից Վոլոդյա Բադալյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանն ու Մերուժան Սիմոնյանը այսօր հանդիպել են Ռուսաստանի իշխող` «Միացյալ Ռուսաստան» կուսակցության արտաքին կապերի ղեկավար Անդրեյ Կլիմովի հետ: Այս մասին փոխանցում է Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում Հերմինե Նաղդալյանը ասել է, որ Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր՝ հավալելով, որ փոխըմբռնումն ու փոխզիջումը պետք է առաջնորդեն երկու երկրներին բոլոր հարաբերություններում, հատկապես՝ միջազգային կառույցներում:

Անդրեյ Կլիմովն էլ իր հերթին նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունն ու երկխոսությունը, նաեւ՝ վերջինիս գործընկերային դիրքորոշումները միջազգային տարբեր կառույցներում ու հարթակներում: Խոսելով Եվրասիական միությունից ու տնտեսական համագործակցությունից՝ «Միացյալ Ռուսաստան»-ի ներկայացուցիչը տեղեկացրել է Բրյուսելում այս հարցին նվիրված քննարկումներ նախատեսելու մասին՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվելու է ոչ միայն սեփական շահերով, այլ նաեւ պաշտպանելու է իր ռազմավարական գործընկերների հետաքրքրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG