Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը դեմ է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը


Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է, թե Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը չի նպաստում վստահության մթնոլորտի վերականգնմանը, կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության լուրջ սրմանը եւ անարդյունավետ քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից։

Դեսպանը Դորոխինը հույս է հայտնել, որ կողմերը խնդիրը կլուծեն դիվանագիտական ճանապարհով՝ զերծ մնալով հարցը քաղաքականացնելուց եւ ուժի կիրառման սպառնալիքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG