Մատչելիության հղումներ

Փոխվեց «Եդինայա Ռոսիա»-ի խմբակցության ղեկավարը


Ռուսաստանի Պետական դումայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Դումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վասիլեւը։

Խմբակցության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել Անդրեյ Վորոբյովի` Մոսկվայի մարզի նահանգապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո. նահանգապետ Սերգեյ Շոյգուին ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար էր նշանակել։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն` Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ մտադիր է անդամակցել «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG