Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ արվեցին նաեւ ՌԴ ԳՇ պետը, պաշտպանության փոխնախարարը


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել բանակի գեներալ Նիկոլայ Մակարովին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, ինչպես նաեւ զինվորական ծառայությունից ազատելու մասին։

Կրեմլի պաշտոնական կայքէջի այսօրվա հաղորդագրության համաձայն` նույն հրամանագրով Ալեքսանդր Սուխորուկովը ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Պուտինի մեկ այլ հրամանագրով գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը նշանակվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Ռուսաստանի նախագահը հրամանագրեր է ստորագրել նաեւ Արկադի Բախինին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Օլեգ Օստապենկոյին` նախարարի տեղակալ նշանակելու մասին։

Շաբաթասկզբին Պուտինը պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին` ռազմական գերատեսչության ղեկավար նշանակելով մինչ այդ Մոսկվայի մարզի նահանգապետ, ավելի վաղ` արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG